Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին հանդիմանել է անբարեխիղճ մրցակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարտավորությունների չկատարման համար: Նա այս մասին հայտարարել է նախօրեին «Գոմսելմաշ» ԲԲԸ այցելության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
«Ես ցանկանում եմ պահպանել «Գոմսելմաշը»: Մենք հիմա ծանր ժամանակահատվածում ենք՝ ռուսներն իրենց մեր հանդեպ բարբարոսաբար են պահում, այս մասին հրապարակայնորեն եմ ասում: Նրանք մեզնից ինչ-որ բան են պահանջում, կարծես նրանց վասալներն ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում, որի կազմ մեզ հրավիրել են, նրանք չեն ցանկանում իրենց պարտավորությունները կատարել: Ահա և նրանք էլ ստեղծում են ոչ մրցակցային իրավիճակը»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ին և Արևմուտքին հանդիմանում են «ոչ մրցակցային առավելություն» ստեղծելու համար: «Իսկ իրենք էլ մեզ համար են նույնպիսի ոչ մրցակցային պայմաններ ստեղծում: Սա դեռևս Ռուսաստանի նախագահի հետ մեր զրույցի թեման կլինի: