Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը, որի նկատմամբ Հայաստանում հետաքննություն է անցկացվում, հայտնում է ТАСС-ը:
«Բոլոր թեմաներից, որոնք մենք պետք է քննարկեին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դարձավ ամենախնդրահարույցը», - ասել է Նազարբաևը:
Հուլիսի 26-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը, սակայն հուլիսի 28-ին նա ազատ է արձակվել գրավի դիմաց: