ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ զինուժի նոր տեսակի` տիեզերական ուժերի ստեղծումը, հայտնում է Time-ը:
Մեթիսի խոսքերով` ինքը երբեք դեմ չի եղել այդ նախաձեռնությանը, սակայն դեմ է ԱՄՆ տիեզերական ուժերի ստեղծման հապճեպ մոտեցմանը:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ նման զորքեր ստեղծելու նախաձեռնությունը քննարկվել է ամերիկյան վարչակազմում դեռ անցած տարի: