Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- ասացին Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը եւ վերացրեց առաջին ատյանի կայացրած որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: