Հայաստանի և Արցախի միջև հարաբերություններն ինտեգրացիայի և ինքնիշխանության համադրման բավականին հետաքրքիր օրինակ են: Այս մասին REGNUM գործակալությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք միաժամանակ հանդիսանում ենք նույն Հայրենիքի մաս ինտեգրացիայի բարձր մակարդակով հատկապես տնտեսական ոլորտում, սակայն մենք ինքնիշխան երկրներ ենք: Այդ մոդելը բավականին արդյունավետ գործում է ավելի քան երկուսուկես տասնամյակ:
Ինչպես արդեն նշել եմ, մենք հանդիսանում ենք նույն Հայրենիքի մաս, և Հայաստանի Հանրապետությունն իր հիմնական փաստաթղթերում սահմանել է, որ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը: Գործող իրավական բազան թույլ է տալիս կարգավորել մեր հարաբերությունները` այդ թվում նաև պաշտպանական ոլորտում», - ասել է Բակո Սահակյանը: