Ռուս հայտնի երգչուհի և դերասանուհի Անաստասիա Ստոցկայան Instagram-ի իր էջում կիսվել է հայկական եկեղեցիների ֆոնին արված լուսանկարներով, որոնք մակագրել է հայերենով: Նկարներից մեկը Ստոցկայան մակագրել է «Երեխաների», ինչից կարելի է ենթադրել, որ երգչուհին եկեղեցում աղոթել է երեխաների համար, մյուսը` «Մնաս բարով»:
Բացի այդ, երգչուհին հրապարակել է նաև իր որդու լուսանկարներն Երևանից և Ծաղկաձորից: