Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- հավելել է նա:
Հոևոր առաջնորդը նաև ընդգծել Է, որ «ԱՄՆ-ը միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները խախտեց այն բանից հետո, երբ ստացավ այն, ինչն իրեն հարկավոր Էր»: «Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- նշել է Խամենեին: