Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Թուրքիան կբոյկոտի ամերիկյան էլեկտրոնիական: Նրանք ունեն iPhone, մյուս կողմից միշտ կա Samsung: Մենք էլ ունենք մեր Venus Vestel-ը», - ասել է էրդողանը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը տնտեսությունն օգտագործում է որպես զենք Թուրքիայի դեմ, ինչին թուրքական կողմի լավագույն պատասխանը կլինի սեփական արտադրության աճը:
Հիշեցնենք, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց թուրք երկու նախարարների նկատմամբ ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու դիմաց: