այաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն եւ հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ ուժ, գոյություն չունի ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը։ Այդ մասին այսօր ՝ օգոստոսի 14–ին, Facebook սոցիալական ցանցի ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում, եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի։ Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։