Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, մեր կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին և 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ կանգ է առել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա: