Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա Անկարայի նկատմամբ կիրառված ամերիկյան քաղաքականության և պատժամիջոցների դեմ: Բողոքարարները վանկարկել են «Կեցցե’ Թուրքիան, կեցցե’ Էրդողանը», «Կորչի’ դոլարը» և այլն:
«Այսօր այնպիսի երկրներն, ինչպիսին Ադրբեջանն է, Պակիստանը, Կատարը և Կենտրոնական Ասիայի երկրները, Թուրքիայի կողքին են: ԱՄՆ-ը հիմա փորձում են այնտեղ ֆինանսական ճգնաժամ ստեղծել», - ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցադրաբար այրել են ամերիկյան դոլարները, սակայն թղթադրամներն իսկական չեն եղել` այլ տպված են եղել սովորական տպիչով: