Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն հիմնականում շիաներով բնակեցված թաղամասի կրթական կենտրոնում: Ինչպես հայտնում է AP-ն, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ, եւս 35-ը տեղափոխվել է հիվանդանոցներ: Հարձակման համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն, ինչպես նշում է AP-ն, այս տարածքում հարձակումների հետեւում հիմնականում կանգնած են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները: