Ստամբուլի դատարանը ազատ է արձակել Amnesty International-ի թուրքական մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչին, ակնկալվում է, որ երեկոյան նա կլքի բանտը:
Քըլըչը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսի սկզբին Իզմիրում՝ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ ներգրավված լինելու կասկածանքով:
«Յուրաքանչյուր ամիս մեր փաստաբաններն ազատման համար միջնորդություն էին ներկայացնում, եւ ամեն ամիս դատարանը քննարկում էր կալանքի անհրաժեշտությունը: Վերջապես մենք հասանք դրական որոշման: Սակայն ինքը՝ Քըլըչը, բանտից դեռ դուրս չի եկել, մենք սպասում ենք, որ նրանք բաց կթողնեն երեկոյան: Դատավարությունը նրա նկատմամբ կշարունակվի»,- ասել է գործակալության զրուցակիցը: