ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է բարաք Օբամայի հրամանագիրը, որը մի շարք պայմաններ էր առաջադրում ԱՄՆ հակառակորդների վրա կիբեռհարձակում սկսելու համար, հայտնում է Wall Street Journal թերթը:
Թրամփի հրամանագրով «վերացվում են» այն պայմանների «սահմանափակումները», որոնց դեպքում նախագահը կարող Է դիմել «իր հակառակորդների դեմ կիբեռզենքի կիրառման»:
Հուլիսի 18-ին Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերի կիբեռհրամանատարությանը օժտել է լիազորություններով հակերային կանխարգելիչ հարձակումներ իրականացնել: Գերատեսչության նոր ռազմավարությունը նախատեսում է կործանիչ գործունեություն օտարերկրյա ցանցերում: