Մշակման փուլում է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայի և Իրանի առաջնորդների հետ, որը կարող է կայանալ սեպտեմբերին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մշակվում է սեպտեմբերի սկզբին՝ առաջին տասնօրյակում, հերթական եռակողմ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը, կան համապատասխան ծրագրեր։ Մենք կհայտնենք, երբ ավարտվի դիվանագիտական խողովակներով երեք նախագահների գրաֆիկների համաձայնեցումը»,- ասել է նա։