Օգոստոսի 16-ից Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի, հայտնում է«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։
Նշվում է, որ անջատումները պայմանավորված են հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու հետ:
Աշտարակի լուսավորությունը կվերականգվի սեպտեմբերի 30-ից: