ԱՄՆ պատժամիջոցներ է պատրաստում այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն առևտրային հարաբերություններ պահպանել Իրանի հետ: Այս մասին պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:
Նրա խոսքերով, ամերիկյան ուժերն ակնկալում են, որ Իրանի առևտրային ակտիվությունը մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր պետք է հասցվի զրոյի:
«Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կհետևեն պատժամիջոցների ռեժիմին, և ես կարծում եմ, չարժե հիշեցնել, որ հակառակ դեպքում ԱՄՆ պատրաստ է երկրորդային պատժամիջոցներ սահմանել», - ասել է Հուկը: