ԱՄՆ համաձայնությունը Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում անհրաժեշտ է լարվածության թուլացման և Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար: Այս մասին ասվում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթի մեկնաբանությունում:
«Պատճառներ չկան որպեսզի անտեսվի պատերազմի ավարտի մասին պայմանագիրը: Դա նախնական և կարևոր գործընթաց է` կոչված հիմք ծառայել լարվածության թուլացման և Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար», - գրում է թերթը:
Նշվում է, որ պայմանագրի ստորագրումը «կնպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանը և կդառնա բեկումնային միջազգային անվտանգության ամրապնդման համար»: