ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է մինչև 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Պենտագոնը:
Ամերիկյան իշխանությունները որոշել են զորահանդես անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման 100-ամյակի առթիվ: Որոշ տվյալներով՝ զորահանդեսը կարող է Վաշինգտոնին արժանանալ 92 միլիոն դոլար:
Միացյալ Նահանգները հաճախ է անցկացրել քաղաքացիական զորահանդեսներ` զինվորականների մասնակցությամբ, սակայն ընդունված չէ անցկացնել մասշտաբային ռազմական շքերթներ ռազմական տեխնիկայի ներգրավմամբ: