Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի եւս մեկ քաղաքացի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը Գերմանիայի ԱԳՆ-ում: Գերմանական ARD հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նրան մեղադրել են «ահաբեկչական քարոզչության» այն բանից հետո, երբ նա քննադատել է Թուրքիայի կառավարությանը: Քրդական արմատներով 46-ամյա Իլհամի Ա.-ն, այցելում էր մորն իր հայրենի Սարիբասաք քաղաքում: Նա Համբուրգում աշխատում է որպես տաքսիի վարորդ:
Գերմանիայում նա բնակվում է 1992 թվականից ի վեր: Նրա թուրք փաստաբան Էրքան Յըլդիրիմը հայտնել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է «ահաբեկչական քարոզչության» համար, քանի որ սոցիալական ցանցերում քննադատել է թուրքական կառավարությանը:
«Մենք գիտենք այս գործի մասին: Գերմանիայի դեսպանությունն Անկարայում հյուպատոսական օջակցություն կսկսի»,- ասել է աղբյուրն ԱԳՆ-ում: