Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 60 անգամ բարձրացնելու մասին, հաղորդում է AVN-ն։
Մադուրոյի խոսքով՝ օգոստոսի 20-ից Petro կրիպտոարժույթը շրջանառության մեջ դնելուց հետո այն կարժենա 60 դոլար կամ 3․6 հազար արժեզրկված բոլիվար, իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի կրիպտոարժույթի կեսը՝ 1․8 հազար բոլիվար։
Վենեսուելայի ազգային արժույթը կզրկվի 5 զրոյից։ Մադուրոն պնդում է, որ այդ միջոցառումները կօգնեն «արմատապես կայունացնել և փոխել պետության գումարա-վարկային ու ֆինանսական կյանքը»։