Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ վերընտրվել է Արդարություն եւ զարգացում կուսակցության նախագահի պաշտոնում:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Anadolu գործակալությանը եւ քվեարկության արդյունքներին:
Ընտրությունը տեղի է ունեցել Անկարայում այս կուսակցության վեցերորդ ընդհանուր համաժողովում:
Էրդողանի թեկնածության համար քվեարկել են բոլոր 1380 պատվիրակները: