Այսօր անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, հայտնում է CNN Turk-ը:
Ականատեսների խոսքերով 4-5 կրակոց Է արձակվել դեսպանատան վրա: Պատահարի արդյունքում տուժածների կամ նյութական վնասների մասին չի հաղորդվում:
Կրակողներին հաջողվել է թաքնվել իրավապահներից:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները բավականին լարվել են. ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու իր պահանջը Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների դեմ: