ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը քննարկելիս կատակել է իսլամի մասին։ Թրամփի հեգնական խոսքերը միապետը հիշել է օգոստոսի 2-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Axios պորտալը` սեփական աղբյուրներին հղումով:
Թրամփի հետ հանդիպման ընթացքում Հորդանանի ղեկավարը հայտարարել է, որ շատ պաղեստինցիներ կցանականային իսրայելցիների հետ միևնույն պետության մեջ ապրել և հավասար իրավունքներ ունենալ։ «Դրա արդյունքում Իսրայելը կկորցնի իր հրեական բնույթը»,-ասել է Աբդալլահ II-ը։
«Այն, ինչ ասում եք, իմաստ ունի։ Մի քանի տարի անց Իսրայելի վարչապետի անունը Մուհամեդ կլինի»,- հեգնանով պատասխանել է ԱՄՆ նախագահը։