Նոր Զելանդիայի կանանց գործերի նախարար Ջուլի Ջենթերն ամուսնու հետ ծննդատուն է հասել հեծանիվով, հայտնում է BBC-ն:
«Ահա, եկել է պահը, ինձ հաջողություն մաղթեք: Իմ զուգընկերոջ հետ ընտրել ենք հեծանիվը, քանի որ մեքենայում տեղ չկար աջակցող խմբի համար, փոխարենը դա շատ լավ բարձրացրել է իմ տրամադրությունը»,- Instagram-ում գրել է Ջենթերը:
38-ամյա Ջանթերը, ով նաև տրանսպորտի նախարարի օգնականի պաշտոնակատար է համատեղությամբ, հայրենիքում հայտնի է որպես մոլի հեծանվորդուհի: Բացառված չԷ, որ Ջուլիի համար օրինակ Է ծառայել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը, որը դարձել է աշխատանքը մայրության հետ համատեղող երկրորդ կին ղեկավարն աշխարհում: Ի դեպ, և՛ Ջուլին, և՛ Ջասինդան ծննդաբերել են Օքլենդի քաղաքային հանրային հիվանդանոցում: