Հունաստանը Եվրագոտու երկրների հետ համաձայնության շրջանակներում պաշտոնապես դուրս է գալիս մակրոտնտեսական օգնության ծրագրից: Օգոստոսի սկզբին Աթենքը ստացել է 15 մլրդ եվրոյի վերջին տրանշը, հայտնում է euronews-ը:
Տնտեսական ճգնաժամի առաջին նշանները, որի հիմնական պատճառը հարկերից զանգվածային խուսափելն էր, Հունաստանում սկսեց երևալ 2009 թվականին:
Տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամը Հունաստանում ավարտվել է, տնտեսությունը սկսել է աճ գրանցել:
Միևնույն ժամանակ Հունաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ երկրում կայունություն հաստատելու համար դեռ շատ բան է պետք անել: