Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում նկատվում են տեղաշարժեր՝ կապված կողմերի միմյանց ծանոթանալու հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մամլո ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքով՝ ԼՂ հարցով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է․ «Մոսկվայի նպատակն է օժանդակել կողմերին համաձայնության հասնելու հարցում»։ Ինչպես հայտնել է դիվանագետը, Ռուսաստանը այս հարցին մոտենում է իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։