Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրամանագրով Բեսիկ Ամիրանաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ։
Jnews-ը գրում է, որ Բեսիկ Ամիրանաշվիլին ծնվել է 1985 թ.-ի օգոստոսի 28-ին Թբիլիսիում: 2007 թ.-ին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է Թբիլիսիի Օդանավակայանի անվտանգության տեսուչ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի ՆԳՆ-ում: 2016-2017 թթ.-ին նույնպես եղել է Ներքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել 5 նահանգապետերի, այդ թվում Սամցխե-Ջավախքի: