Եվրամիության ընդունած նոր կանոնների համաձայն, որոնք կհրապարակվեն սեպտեմբերին, սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:
ԵՄ անվտանգության հարցերի հանձնակատար Ջուլիան Քինգի խոսքով՝ որոշման նախագիծը կկիրառվի բոլոր կայքերի դեպքում: Facebook-ը, YouTube-ը եւ Twitter-ը պետք է մեկ ժամվա ընթացքում հեռացնեն նման բովանդակությամբ նյութերը, եթե իրավապահները դրանք անօրինական համարեն: