ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մտածում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին, բայց կդիտարկի դրա հնարավորությունը, եթե Ռուսաստանը տա այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում կամ Սիրիայում։
Թրամփն ասել է. - «Ես դա ընդհանրապես չեմ դիտարկում, ոչ։ Ես դրա մասին կմտածեմ, եթե նրանք ինչ-որ բան անեն, որը մեր օգտին կլինի»։