ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, հայտնում է Sputnik-ը։
Միաժամանակ նա պարզաբանեց, որ պաշտպանության նախկին նախարարը Ինտերպոլով չի հետախուզվում։
Հարցին, թե Հարությունյանն այժմ Ռուսաստանի տարածքում է գտնվում, Օսիպյանն ասաց, որ ուժային կառույցները նախկին նախարարի գտնվելու վայրի մասին մամուլից ավելի շատ բան չգիտեն։
Հիշեցնենք` Միքայել Հարությունյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ 2008 թվականի մարտին նա բանակն օգտագործել է ընդդիմության ցույցերը ցրելու համար։