Ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու նրա կինը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, նոր ֆիլմ են նկարահանել Ղրիմի կամրջի մասին:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ին՝ ֆիլմի սյուժեի կենտրոնում Ղրիմի կամրջի շինարարությունն է. շինարարների ու բնակիչների պատմությունները, որոնց համար Կերչն ու Թամանը ընդհանուր տուն են դարձել:
Ֆիլմը նկարահանվել է Սիմոնյանի սցենարի հիման վրա, իսկ երաժշտությունը գրել է Սերգեյ Տրոֆիմովը:
Ֆիլմը սկսվում է 1940-ականներին և ավարտվում մեր օրերում: