ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հարավ-կորեացի խոշոր գործարար Դենիել Քոն ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետի և ձեռներեցի հետ առաջիկայում կտեղափոխվի ՀՀ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և շվեդական «Օմնիա Թեք» ընկերության համատեղ՝ աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը միանալու: Այս մասին ինչպես փոխանցում է PanArmenian-ը` հայտնել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
Գործարար Գագիկ Ծառուկյանը Քոյի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ պատասխանատու է արտասահամանցի գործընկերների յուրաքանչյուր ներդրման համար: