Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան:
Ըստ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Թուրքիային անհանգստացնում է այն փաստը, որ Գերմանիայի կանցլերն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և հնարավոր է արդյո՞ք հնչեցնի «ցեղասպանություն» բառը, փոխանցում է Ermenihaber-ը:
Օգոստոսի 24-ին Անգելա Մերկելը Երևանում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են քաղաքական փոփոխություններից հետո երկկողմ հարաբերությունները: Կանցլերը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Հիշեցնենք, որ Մերկելի այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում: