Ես ոչ ոքի ճնշումների չեմ ենթարկում, ուղղակի բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի և տեսակետի հետ»,- այսօր Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողնեորի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Panorama.am-ը:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե տարբերակ տեսնո՞ւմ է, որ հանրապետականներն ԱԺ-ում կողմ քվեարկեն Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու օգտին, Փաշինյանը պատասխանել է.
«Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հիշո՞ւմ եք, ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել։ Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մարդկանց հետ խոսել և նրանց ներկայացնել իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, և մեր երկրում իշխում են սերն ու համերաշխությունը»,- ասել է գործադիրի ղեկավարը։