Գեներալ Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում։ Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատել են հիվանդանոցի ընդունարանից։ ԲԿ աշխատակցուհին փոխանցել է նաև, որ Գրիգորյանը ստացիոնար բուժման է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնել են, որ իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ Գրիգորյանի առողջական վիճակը պարզելու նպատակով, և այժմ փորձաքննության շրջանակում հետազոտություններ են իրականացվում։