Միայն հիմարներն են մի խաղով հետևություններ անում: Այս մասին ասել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն` անդրադառնալով Պրեմիեր լիգայի երկրորդ մրցափուլում «Չելսիի» հետ խաղում «Արսենալի» պարտությանը և ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմիրիին ուղղված քննադատություններին, հաղորդում է «Mirror»-ը:
«Միայն հիմարները կարող են քննադատել թիմին, որը դեռևս մեկ հանդիպում է ունեցել առաջնության ընթացքում: Մարդիկ կարող են քննադատել մեզ միայն մեկ տարի անց, առաջնության վերջում, երբ տեսնեն՝ ինչ ենք մենք նվաճել», - ասել է Մխիթարյանը beIN Sports կայքին տված հարցազրույցում:
«Դուք պետք է ժամանակ տաք թիմի ղեկավարին, քանի որ նա նոր է և նոր փիլիսոփայությամբ է առաջնորդվում: Նույնիսկ Հռոմեական կայսրությունը չի կառուցվել մեկ տարում կամ մեկ ամսում: «Ժամանակի կարիք կա, և մենք միանգամայն համոզված ենք, որ առաջ ենք շարժվելու և լավ արդյունքի ենք հասնելու: Բոլորս լավ ենք տրամադրված և առաջընթաց ենք ակնկալում»: