Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 23-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օգոստոսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որը Մոսկվա կժամանի կարճատեւ աշխատանքային այցով,- ասել Է դիվանագետը: Այս տարի երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վեցերորդ հանդիպմանը պլանավորվում Է հատուկ ուշադրություն դարձնել սիրիական խնդրի կարգավորման վրա: Նաեւ կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համատեղ քայլերի համակարգման հարցերը»: