Տարակուսելի է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ականները ճիշտ չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային է հայտնել ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե Փաշինյանը նկատի է ունեցել հանրապետականների կողմից նրան աջակցելը վարչապետ դառնալու հարցում, գուցե նա իրավացի է։ Բայց առնվազն վերջին շրջանի ՀՀԿ-ի գործունությունն ապացուցում է, որ կուսակցությունն ադեկվատ գնահատում է ստեղծված իրավիճակը, այն վտանգները, որոնք կան ժողովրդավարության, բազմակարծության հարցերում, արտաքին հարաբերություններում։ Իսկ ՀՀԿ-ն դրանց մասին չխոսել չի կարող, անկախ նրանից` Փաշինյանի դուրը կգա, թե ոչ»,- ասել է Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նրա խոսքով` հանգամանքները ստիպեցին, որ նա վերադառնա քաղաքականություն։
«Իսկ թե ինչու է Փաշինյանը անհանգստանում, չեմ հասկանում»,- ասել է նա։