ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանի, հայտնում է analitik.am կայքը:
Հայցադիմումում նշվում է, որ Ստեփան Գրիգորյանն ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածել` այդ կերպ վիրավորելով և փորձելով արատավորել Յուրի Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը:
Դատարան է ներկայացվել Ստեփան Գրիգորյանի` 31.07.2018թ. Ա1+ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի տեսագրությունը և հղումները, որում Գրիգորյանն, ըստ փաստաբան Բեքմեզյանի, զրպարտիչ արտահայտություններ է արել ոչ միայն Խաչատուրովի, այլև ՀՀ բանակի, զինված ուժերի մասին: