Գերմանիան աջակցում է Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, սակայն անդամակցությունը դաշինքին քիչ հավանական է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր` օգոստոսի 24-ին, Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հանդիպման ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակվել է մի քանի հեռուստաալիքներով:
«Գերմանիան աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը: Սակայն ցանկանում եմ լինել անկեղծ` այս փուլում ԳԴՀ-ն չի կարող խոսել դաշինքին Վրաստանի շուտափույթ անդամակցության մասին», - նշել է Մերկելը:
Միաժամանակ Մերկելը կոչ է արել «շարունակել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման գործընթացը և քայլ առ քայլ շարժվել այդ ուղղությամբ»: