Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկարարները 5 զբոսաշրջիկի են փրկել: Նրանցից 3-ը Հայաստանի քաղաքացի են, 2-ը` Ռուսաստանի, տեղեկացնում է «Sputnik Грузия»-ն ՝ հղում կատարելով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։
Հաղորդվում է, որ հայ ամուսնական զույգն ու նրանց 15-ամյա դուստրը չեն կարողացել դուրս գալ ջրից:
Նշվում է նաև, որ նույն օրն Ուռեկիում փրկել են 53-ամյա և 42-ամյա ռուս երկու կնոջ։
Նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում։