ԵԱՏՄ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն, ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնում կատարված փոփոխությունների համաձայն, սեպտեմբերից կնզավի ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը։
Ըստ հրապարակված որոշման, նոր մեքենաների համար մաքսատուրքը 20%-ից կնվազի մինչև 17%։
5-7 տարեկան մեքենաների համար այն կկազմի 22%, սակայն ոչ պակաս, քան, 0,4-0,9 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։