Վիլյամ Սարոյանի՝ երբևէ չտպագրված պիեսներից որոշ հատվածներ սեպտեմբերի 15-ին կբեմադրվեն Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում, փոխանցում է Asbarez-ը:
Հանրահայտ ռեժիսոր Արամ Կույումջյանի «Վիլյամ Սարոյան. Չտպագրված պիեսների ներկայացում» նախագիծը կներկայացվի տաղանդավոր Վիստա Փլեյերս թատերախմբի կողմից: Կույումջյանը դրանք բեմադրելու հատուկ թույլտվություն է ստացել Սթենֆորդի համալսարանի կողմից, որտեղ պահվում են ձեռագրերը: Պիեսների շարքը ներառում է «Հայկական պիես», «Հայաստանի տունը» և «Ուզենք, չուզենք՝ հայ ենք» ստեղծագործությունները, որոնցում արծարծվում են մի շարք թեմաներ, ներառյալ՝ գաղթականի կյանքը, ցեղասպանության վիշտը և հայրենադարձության գաղափարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին լրանում է Սարոյանի 110-րդ տարեդարձը: