Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ծառայությունը Մերկելի` Բաքու կատարած այցի մասին պատմող կարճ տեսանյութ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Մոտ մեկ րոպե տևող տեսանյութում երևում է, թե ինչպես են Մերկելին ընդունում Ադրբեջանում, ինչպես է կանցլերը զրուցում Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ անցկացնում և ելույթ ունենում։ Սրանից հետո Մերկելը ճամփա է ընկնում օդանավակայան։
Հենց այդ պահից (դիտել 1։03 վայրկյանից) սկսվում է ամենահետաքրքիրը։ Կադրերում երևում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, որի մայթեզրին փողփողում է հայկական դրոշը։