Կարո Փայլանը փորձել է պաշտպանել ու թույլ չտալ Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Իրադարձությունը ծավալվել է երեկ Ստամբուլում՝ «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի ժամանակ:
Ոստիկաններին դիմակայած հայազգի պատգամավորին ի վերջո, իր կուսակիցների շնորհիվ, հաջողվել է խոչընդոտել Արատ Դինքին ոստիկանության բաժանմունք տանելը։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով «Ակօս» պարբերականին` ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնք սակայն, այսօր արդեն ազատ են արձակվել։
Այս ակցիան իր նախապատմությունն ունի. 1980-90-ական թվականներին, երբ Թուրքիայում կրկին լարված էր քրդական շարժումը, բանտերում անհայտ կորած կամ սպանությունների զոհ դարձածների մայրերը բողոքի ակցիաներ են անցկացրել: 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր «Շաբաթօրյա մայրերի» ակցիան անցկացվում է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։
Երեկվանը «Շաբաթօրյա մայրերի» 700-րդ ակցիան էր։