Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի մահը` նշելով, որ դա «Աստծո կամքն էր», հայտնում է ''Lenta''-ն:
Կադիրովը նշել է, որ հանգուցյալն իր գործընկերների շրջաանում աչքի է ընկել Ռուսաստանի հանդեպ ունեցած ոչ այնքան ջերմ ու անհասկանալի վերաբերմունքով:
«Նրան դուր չէր գալիս պարզապես Ռուսաստանի գոյության փաստը։ Սակայն, ամեն ինչ Ալլահի կամքով է։ Ռուսաստանը եղել է, կա ու կլինի», - գրել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ Մաքքեյնը 81 տարեկան էր: Մահվանից երկու օր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը: