Օգոստոսի 26-ի լույս գիշերը Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասել, զոհերի թիվը՝ 2-ի: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությանը:
Քերմանշահի նահանգապետի խոսքով, երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասնում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 մարդ, տուժել է Թազե Աբադ քաղաքի 241 բնակիչ:
Շաբաթ լույս կիրակի գիշերը Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնը հայտնել էր 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին: Երկրաշարժի էպիկենտրոնը Քերմանշահ մարզի Թազե Աբադ քաղաքից 31 կիլոմետր հեռավորության վրա է գտնվել: Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը հասել է 8,3 բալի: