Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնություն է առաջարկել երկիրը վերակառուցելու համար: Այս մասին Լուկաշենկոն հայտնել է շնորհավորական հեռագրում, որը հղել է Ասադին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, փոխանցում է РБК-ն:
«Մինսկն ու Դամասկոսը կիսում են բազմաբևեռ աշխարհ կառուցելու տեսակետը… Ինչպես կարող ենք գոհունակությամբ այսօր տեսնել՝ պատերազմը ավարտվում է Սիրիայի արաբական բանակի հաղթանակով, իսկ ձեր ղեկավարության ներքո միավորված հասարակությունը վերադառնում է իր բնականոն կյանքին: Մենք պատրաստ ենք համակողմանի օգնություն տրամադրել Սիրիային խաղաղության կառուցման և երկրի վերակառուցման համար»,-նշված է ուղերձում։