Ղազախստանի Հանրապետությունում օգոստոսի 28-ից 29-ը անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: